Logo

«Բարսելոնան» թրիլերային խաղում հաղթեց «Վիլյառեալին»

21:30 / 27.08.2023Ֆուտբոլ
null

0-2, 3-2, 3-4. Իսպանիայի Լա լիգայի երրորդ տուրում այսպիսի սցենարով անցավ «Վիլյառեալի» ու «Բարսելոնայի» հանդիպումը։ Կատալոնական ակումբն արտագնա հաղթանակ տարավ 4-3 հաշվով։

«Բարսելոնայի» կազմում գոլով աչքի ընկան կիսապաշտպաններ Գավին ու Ֆրենկի դե Յոնգը, հարձակվողներ Ֆերան Տորեսը և Ռոբերտ Լևանդովսկին:

16-րդ րոպեի դրությամբ Չավիի գլխավորած թիմը հաղթում էր 2-0 հաշվով, սակայն առաջին խաղակեսն ավարտվեց 2-2 հաշվով: Երկրորդ կեսի մեկնարկում արդեն «Վիլյառեալն» առաջ անցավ հաշվի մեջ: Այնուամենայնիվ, «Բարսելոնային» հաջողվեց ևս երկու գոլ խփել ու ձևակերպել հաղթական արդյունք:

Իսպանիայի գործող չեմպիոնը միավորների քանակը հասցրեց 7-ի և բարձրացավ երրորդ տեղ, իսկ «Վիլյառեալը» 3 միավորով 13-րդն է:

4-րդ տուրում «Բարսելոնան» սեպտեմբերի 2-ին հյուր կգնա «Օսասունային», իսկ «Վիլյառեալը» սեպտեմբերի 1-ին կմրցի «Կադիսի» հետ:

Իսպանիայի Լա լիգա, 3-րդ տուր

«Վիլյառեալ» - «Բարսելոնա»՝ 3-4 (տեսանյութ)

Խուան Ֆոյտ, 26, Ալեքսանդր Սյոռլոտ, 40, Ալեխանդրո Բաենա, 50 - Գավի, 12, Ֆրենկի դե Յոնգ, 15, Ֆերան Տորես, 68, Ռոբերտ Լևանդովսկի, 71

Լուսանկարները՝ GettyImages

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ