Logo

«Բարսելոնան» վերաֆինանսավորել է հսկայական պարտքը

17:35 / 27.06.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Կատալոնական «Բարսելոնան» վերաֆինանսավորել է 400 միլիոն եվրոյից ավելի պարտքը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Բլաուգրանան» 424 միլիոնի պարտքի 40 տոկոսը վերաձևակերպելու նպատակով պարտատոմսեր է թողարկել:

Նախագիծը ներառում է «Կամպ Նոու» ստադիոնի վերանորոգումը, շրջակա տարածքի բարեկարգումն ու նոր ենթակառուցվածքների ստեղծումը:

Նախնական տվյալներով՝ «Բարսելոնան» պարտքը պետք է մարեր 2028 թվականին, սակայն վերաֆինանսավորման արդյունքում մարման գործընթացը կսկսվի 2033-ին և կավարտվի 2050-ին:

Ակումբի ղեկավարությունը նոր արենայից նախատեսում է ստանալ շուրջ 247 միլիոն եվրո եկամուտ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ