Logo

«Բարսելոնան» ու Չավին կերկարաձգեն պայմանագիրը

09:15 / 05.09.2023Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնան» ու թիմի գլխավոր մարզիչ Չավին պայմանավորվել են գործող պայմանագիրը երկարաձգելու շուրջ, հաղորդում է Marca-ն։

43-ամյա իսպանացի մասնագետի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Կողմերը նոր համաձայնագիր կստորագրեն հաջորդ շաբաթ։

«Բարսելոնայի» լեգենդար կիսապաշտպանը 2021 թվականի նոյեմբերից է գլխավորում կատալոնական ակումբը, որի հետ նախորդ մրցաշրջանում դարձել էր Իսպանիայի չեմպիոն ու սուպերգավաթակիր։ Չավիի գործող պայմանագրի ժամկետը լրանում է այս մրցաշրջանի վերջում։

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ