Իսպանիայի նորընծա չեմպիոն «Բարսելոնան» ու թիմի գլխավոր մարզիչ Չավին բանակցություններ են վարում նոր պայմանագրի շուրջ:
Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ կողմերը տարաձայնություն ունեն: Չավին ցանկանում է, որ բարձրանա ոչ միայն իր, այլև մարզչական շտաբի մյուս անդամների աշխատավարձը, իսկ ակումբի ղեկավարությունը կարծում է, որ մարզիչն անձամբ կարող է բարձրացված աշխատավարձով կիսվել օգնականների հետ:
43-ամյա մասնագետի գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:
Հիշեցնենք, որ Չավին «Բարսելոնան» գլխավորում է 2021 թվականի նոյեմբերից ու որպես մարզիչ թիմի հետ նվաճել է 2 տիտղոս:


