Logo

Աղբյուր. «Բարսելոնան» ու եվրոպական այլ գրանդ ակումբներ հետաքրքրված են Լուքմանի ծառայություններով

18:52 / 28.04.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնան» հետաքրքրված է «Ատալանտայի» հարձակվող Ադեմոլա Լուքմանի ծառայություններով, հայտնում է CaughtOffside-ը։

Կատալոնական ակումբը ցանկանում է ամրապնդել հարձակումն ու պատրաստ է ձեռք բերել նիգերիացի ֆուտբոլիստին։ Հավանական տրանսֆերի հարցում «Բլաուգրանան» արդեն կապվել է 27-ամյա Լուքմանի ներկայացուցիչների հետ։

Լուքմանին ձեռք բերելը, այդուհանդերձ, հեշտ չի լինելու «Բարսելոնայի» համար։ Նրա տրանսֆերային իրավունքը ցանկանում են գնել նաև «Յուվենտուսը», «Չելսին», «Նյուքասլը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը» և «Արսենալը»։

«Ատալանտան» իր ֆուտբոլիստից կբաժանվի, եթե վճարվի 60 միլիոն եվրո։

Լուքմանն ընթացիկ մրցաշրջանում 37 խաղում 18 գոլ է խփել, կատարել 7 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ