«Բարսելոնան» համաձայնեցրել է անհատական պայմանագրի կետերը «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդինսոն Կավանիի հետ՝ հաղորդում է Diario Sport-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ կողմերը համաձայնության են եկել 1.5 տարվա պայմանագրի շուրջ: 34-ամյա ֆուտբոլիստը համաձայնել է համեմատաբար ցածր աշխատավարձ ստանալ առաջին վեց ամսվա համար:
Միաժամանակ նշվում է, որ տրանսֆերը կկայանա միայն այն դեպքում, եթե «Մանչեսթեր Յունայթեդը» խզի պայմանագիրն ուրուգվայցու հետ: