«Չելսիի» պաշտպան Անդրեաս Կրիստենսենը գրավել է «Բարսելոնայի» ու «Միլանի» ուշադրությունը։
«Կապտանռնագույնները» դանիացուն ցանկանում են թիմ հրավիրել 2022 թվականի ամռանը, երբ նա ազատ գործակալ կդառնա, իսկ «ռոսոներիները» 25-ամյա ֆուտբոլիստին ցանկանում են ձմռանը թիմ հրավիրել։
Միևնույն ժամանակ, երկու ակումբներն էլ կարծում են, որ Կրիստենսենը առաջիկայում կերկարաձգի «Չելսիի» հետ գործող պայմանագրի ժամկետը՝ հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Կապույտներն» արդեն նոր պայմանագիր են պատրաստել և միայն Անդրեասի համաձայնությունն է պակասում։