«Մալագայի» եզրային հարձակվող Անտոնիտոն հայտնվել է «Բարսելոնայի» ու Մադրիդի «Ռեալի» տրանսֆերային թիրախում:
Կատալոնացիները դեռ ամռանն էին ցանկանում ձեռք բերել Իսպանիայի Մ19 հավաքականի ֆուտբոլիստին, բայց անդալուզյան ակումբը նույնիսկ չի դիտարկել տրանսֆերային առաջարկները, գրում է Marca-ն:
«Արքայական ակումբը» նույնպես առաջարկ է կատարել, որը մերժվել է:
Այժմ երկու ակումբներն էլ պատրաստվում են ամռանը պայմանագիր ստորագրել Անտոնիտոյի հետ, որի համաձայնագրի ժամկետը «Մալագայի» հետ սպառվելու է 2024-2025 մրցաշրջանից հետո:
Աղբյուրը նշում է, որ իսպանական գրանդ ակումբները պատրաստ կլինեն ձմռանն էլ ձեռք բերել վինգերին, եթե «Մալագան» համաձայնի բաց թողնել նրան:
Ընթացիկ մրցաշրջանում Անտոնիտոն 13 խաղում խփել է 3 գոլ ու կատարել 3 գոլային փոխանցում: