Կատալոնական «Բարսելոնան» հաղթանակով սկսեց պայքարն Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկությունում:
Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը 1/16 եզրափակիչում հյուրընկալվեց Իսպանիայի չորրորդ դիվիզիոնը ներկայացնող «Բարբաստրոյին» և առավելության հասավ 4-0 հաշվով: Դուբլ գրանցեց լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին:
Առաջին անգամ «Բարսելոնայի» դարպասը պաշտպանեց լեհ Վոյցեխ Շչեսնին:
Իսպանիայի Արքայական գավաթ, 1/16 եզրափակիչ
«Բարբաստրո» - «Բարսելոնա»` 0-4
Էրիկ Գարսիա, 21, Ռոբերտ Լևանդովսկի, 31, 47, Պաբլո Տորե, 56