Logo

«Բարսելոնան» Յամալի հետ նոր պայմանագիր կստորագրի

14:14 / 23.12.2024Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնան» իսպանացի եզրային հարձակվող Լամին Յամալի հետ նոր պայմանագիր կստորագրի։ Տեղեկությունը սոցցանցերում հայտնել է ֆուտբոլային ինսայդեր Նիկոլո Սկիրան։

17-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագրի ժամկետը նախատեսված կլինի մինչև 2030 թվականի հուլիսի 1-ը։

Ընթացիկ մրցաշրջանում Եվրոպայի չեմպիոնը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 21 խաղի, դարձել 6 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։

Գործող պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը։ Transfermarkt-ը Յամալի տրանսֆերային արժեքը գնահատում է 150 միլիոն եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա