«Բարսելոնան» թիմի եզրային հարձակվող Լամին Յամալին արգելել է առաջիկա օրերին հարցազրույցներ տալ, գրում է Directo Gol-ը:
Կատալոնական ակումբում կարծում են, որ հիմա հարմար ժամանակահատված չէ, որ Յամալը հրապարակային հայտարարություններ անի: Նախատեսված էր, որ այս շաբաթ «Բարսելոնայի»՝ OPPO ընկերության հետ համագործակցության շրջանակում Յամալը պետք է հարցազրույց տար, բայց այն չեղարկվել է: Չեղարկվել է նաև 18-ամյա ֆուտբոլիստի հարցազրույցը Sky Italia-ին: Այն նույնպես նախատեսված էր այս շաբաթ:
«Էլ Կլասիկոյից» առաջ Յամալը հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էր. ««Ռեալն» անդադար խաբեության է դիմում և բողոքում»։ «Բարսելոնայի» ղեկավարները ֆուտբոլիստի գործակալին նախազգուշացրել են, որ նման հայտարարություններ այլևս չլինեն:


