Logo

«Բարսելոնան» ընկերական խաղում հաղթեց «Ռեալին»

03:04 / 30.07.2023Ֆուտբոլ
Բարսելոնա-Ռեալ-2023-3-0

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» ԱՄՆ-ի Արլինգտոն քաղաքում ընկերական հանդիպում անցկացրեց Իսպանիայի փոխչեմպիոն «Ռեալի» հետ և հաղթեց 3-0 հաշվով:

Աչքի ընկան ֆրանսիացի եզրային հարձակվող Ուսման Դեմբելեն, իսպանացի հարձակվողներ Ֆերմին Մարին Լոպեսը և Ֆերան Տորեսը:

«Ռեալը» գոլ խփելու լավ հնարավորություն ուներ, սակայն թիմի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը վրիպեց 11-մետրանոցից:

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 11-ին: «Ռեալը» մեկնարկային տուրում կհյուրընկալվի Բիլբաոյի «Աթլետիկին», իսկ «Բարսելոնան» արտագնա հանդիպում կանցկացնի «Խետաֆեի» հետ:

Ընկերական հանդիպում

«Ռեալ Մադրիդ» - «Բարսելոնա»՝ 0-3 

Ուսման Դեմբելե, 15, Ֆերմին Մարին Լոպես, 85, Ֆերան Տորես, 90+1

11-մետրանոցից վրիպում՝ Վինիսիուս Ժունիոր, 20 («Ռեալ Մադրիդ»)

Բարսելոնա-Ռեալ-110

Բարսելոնա-Ռեալ-120

Բարսելոնա-Ռեալ-130

Բարսելոնա-Ռեալ-150

Բարսելոնա-Ռեալ-160

Բարսելոնա-Ռեալ-170

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ