Կատալոնական «Բարսելոնան» ընկերական խաղում 2-3 հաշվով պարտվեց մեքսիկական «Ամերիկային»:
Հանդիպումը կայացավ ԱՄՆ-ի Դալլաս քաղաքում: Առաջին խաղակեսի 6-րդ րոպեին կապտանռանգույներին առաջ մղեց Լամին Յամալը: «Ամերիկայից» 6 րոպե հետո պատասխան գոլը խփեց Խուլիան Կինյոնեսը: «Բարսելոնան» 28-րդ րոպեին Մարկ Գյուի միջոցով ևս մեկ անգամ առաջ անցավ հաշվի մեջ, բայց երկրորդ խաղակեսի սկզբում նույն Կինյոնեսը մեքսիկական ակումբի համար նորից վերականգնեց հավասարակշռությունը: Խաղի հաղթական գոլը գրանցվեց 82-րդ րոպեին: «Ամերիկային» հաղթանակ պարգևեց Հենրի Մարտինը:
Ընկերական խաղ
«Բարսելոնա» - «Ամերիկա»՝ 2-3
Լամին Յամալ, 6, Մարկ Գյու, 28 - Նելսոն Կինյոնես, 6, 50, Հենրի Մարտին, 82


