Logo

«Բարսելոնան» ընտրել է իր ապագա կենտրոնական հարձակվողին

13:18 / 11.02.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնան» մտադիր է գնել «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակի տրանսֆերը, հայտնում է El Chiringuito-ի լրագրող Խոսե Ալվարեսը:

«Ակումբը սկսել է ծրագրել իր անելիքներն առաջիկա ամառվա համար: Բազմաթիվ ֆուտբոլիստներ կհեռանան: Չի բացառվում, որ ակումբը կլքեն Ֆրենկի դե Յոնգն ու Ռոնալդ Արաուխոն, նույնիսկ Լևանդովսկիի ապագան է անորոշ: 

Կա մի ֆուտբոլիստ, որի խաղին սիրահարվել են «Բարսայի» ղեկավարները: Ու հիմա ակումբի տրանսֆերային գլխավոր նպատակն է դարձել Ալեքսանդր Իսակին ձեռք բերելը: Այժմ նա գնահատվում է 75 միլիոն եվրո, ծանր բանակցություններ են սպասվում «Նյուքասլի» հետ: «Բարսան» կապ է հաստատել ֆուտբոլիստի հետ ու ստացել դրական տպավորություններ», - նշում է լրագրողը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ