Logo

«Բարսելոնայի» 3 ֆուտբոլիստի մասնակցությունը «Մալյորկայի» դեմ խաղին հարցականի տակ է

14:40 / 14.08.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Ռոբերտ Լևանդովսկին, Մարկ Կասադոն և Մարկ Բեռնալը կարող են բաց թողնել «Մալյորկայի» դեմ Լա լիգայի առաջին տուրի հանդիպումը, գրում է Sport-ը:

Կատալոնական թիմը շարունակում է պատրաստվել մրցաշրջանի առաջին պաշտոնական հանդիպմանը, որը կկայանա «Սոն Մոիքս» ստադիոնում:

Լևանդովսկին, Բեռնալն ու Կասադոն մարզվում են ընդհանուր խմբից առանձին և ֆիզիկապես դեռ պատրաստ չեն մասնակցել խաղին: Լևանդովսկին վնասվածք էր ստացել «Կոմոյի» դեմ ընկերական խաղում: Թիմի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը մտադիր է առաջիկա մրցաշրջանում ռիսկի չենթարկել լեհ հարձակվողի առողջությունը: 

Լևանդովսկին, որն օգոստոսի 21-ին կնշի ծննդյան 37-րդ տարեդարձը, 42 գոլով «Բարսելոնայի» գլխավոր ռմբարկուն էր նախորդ մրցաշրջանում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ