«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան կկարողանա մասնակցել Մադրիդի «Ռեալի» դեմ «Էլ Կլասիկոյին», տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Բրազիլացին մասնակցել է թիմի վերջին 2 մարզումներին և պատրաստ կլինի հոկտեմբերի 26-ին կայանալիք հանդիպմանը:
28-ամյա ֆուտբոլիստը վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել սեպտեմբերի 25-ին, այնուհետև բաց է թողել 5 խաղ: Այդ հանդիպումներում կատալոնական թիմը գրանցել է 3 հաղթանակ և 2 պարտություն:
«Բարսելոնան» հոկտեմբերի 26-ին «Էլ Կլասիկոյում» կհյուրընկալվի Մադրիդի «Ռեալին»: Լա լիգայի 10-րդ տուրի կենտրոնական խաղը Երևանի ժամանակով 19:10-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


