Logo

«Բարսելոնայի» առանցքային ֆուտբոլիստը կարող է մասնակցել «Էլ Կլասիկոյին»

17:38 / 17.10.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ռաֆինյան կարող է մասնակցել «Ռեալի» դեմ «Էլ Կլասիկոյին», հայտնել է Հանսի Ֆլիկը։ 

«Ռաֆինյան լավ է զգում։ Նա շարունակում է ապաքինվել վնասվածքից և կվերադառնա մոտ ապագայում։ Ռաֆինյան անչափ կարևոր ֆուտբոլիստ է «Բարսելոնայի» համար։ «Ռեալի» դեմ հանդիպման ծրագրում նա կա․ հույս ունեմ, որ նրա ապաքինման ընթացքում նոր խնդիրներ չեն առաջանա»,- ասել է գերմանացի մարզիչը։

Բրազիլացին վնասվածքի պատճառով բաց է թողել կատալոնական թիմի վերջին 3 խաղերը։

«Ռեալ Մադրիդ» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին և կցուցադրվի Fast Sports-ի ուղիղ եթերում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ