Logo

«Բարսելոնայի» առանցքային ֆուտբոլիստը կբացակայի 5 շաբաթ

16:54 / 13.01.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» պաշտպան Ինիգո Մարտինեսը Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչի խաղում (5-2) վնասվածք է ստացել և կբացակայի 5 շաբաթ, հայտնում է լրագրող Խավի Միգելը։

33-ամյա ֆուտբոլիստը հունվարի 14-ին լրացուցիչ բուժզննում կանցնի, բայց նախնական հետազոտությունը ցույց է տվել, որ Մարտինեսը վնասել է աջ ազդրի երկգլխանի մկանը։

Բասկ ֆուտբոլիստը «Ռեալի» դեմ խաղում եղել է «Բարսելոնայի» մեկնարկային կազմում և փոխարինվել է 28-րդ րոպեին։ Նա ընթացիկ մրցաշրջանում 27 խաղում խփել է 2 գոլ, կատարել 2 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ