Կատալոնական «Բարսելոնայի» ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոն ազդրի վնասվածք է ստացել, հաղորդում է ակումբի կայքը:
24-ամյա ֆուտբոլիստը չի կարողանա խաղադաշտ դուրս գալ 4-6 շաբաթ:
Ռոնալդ Արաուխոն Չավիի գլխավորած թիմի առանցքային խաղացողներից է, 2022/23 մրցաշրջանում մասնակցել է 31 խաղի:
Ուրուգվայցին «Բարսելոնայի» հիմնական կազմ է տեղափոխվել ակումբի երկրորդ թիմից 2020 թվականին: «Բարսելոնայի» «4» համարը կատալոնական ակումբի հիմնական թիմում անցկացրել է 114 խաղ, խփել 7 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո:


