«Բարսելոնայի» եզրային հարձակվող Ռաֆինյան կարող է բաց թողնել հաջորդ շաբաթ կայանալիք «Էլ Կլասիկոն», հայտնում է RAC1-ը:
Բրազիլացին վնասվածք ունի ու գրեթե 1 ամիս է՝ դուրս է մնացել շարքից: Նրա վերականգնողական գործընթացը սպասվածից դանդաղ է ընթանում, և ակումբի բժիշկները թույլ չեն տվել բրազիլացուն միանալ թիմային մարզումներին, ինչն էլ իր հերթին հետաձգում է ֆուտբոլիստի վերադարձը խաղադաշտ:
«Բարսելոնայի» կազմում վնասվածք ունի նաև Ռոբերտ Լևանդովսկին, որը բաց կթողնի «Ռեալի» դեմ հանդիպումը:
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):
Կարդացեք նաև`


