«Բարսելոնայի» ֆուտբոլիստներն առաջիկայում լուրջ զրույց են ունենալու թիմի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի հետ, գրում է Marca-ն:
Խաղացողներին դուր չեն եկել Ֆլիկի արտահայտությունները «Ռայո Վալյեկանոյի» դեմ խաղից հետո կայացած ասուլիսին: Գերմանացին ասել էր, որ եսասիրությունը չպետք է խանգարի թիմային խաղին: «Բարսելոնայի» խաղացողները չեն հասկանում և չեն կիսում Ֆլիկի մտքերը: 60-ամյա մասնագետը պատրաստ է լսել ֆուտբոլիստներին և պարզաբանել այն, ինչ ասել է ասուլիսի ընթացքում:
Լա լիգայի առաջին 3 տուրից հետո «Բարսելոնան» վաստակել է 7 միավոր՝ տանելով 2 հաղթանակ ու գրանցելով 1 ոչ-ոքի:


