«Բարսելոնայի» պաշտպան Կլեման Լանգլեն կարող է մարզական կարիերան շարունակել Ա Սերիայում՝ հաղորդում է Corriere dello Sport-ը:
Պաշտպանը կարող է պայմանագիր կնքել «Ռոմայի» հետ, որը գլխավորում է Ժոզե Մոուրինյոն: Ըստ աղբյուրի՝ պորտուգալացի մասնագետն արդեն կապ է հաստատել Լանգլեի հետ:
Նշվում է, որ Մոուրինյոն Լանգլեին ցանկանում էր իր թիմում տեսնել նաև «Տոտենհեմում» աշխատելու ժամանակահատվածում:

