Logo

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից

22:48 / 01.04.2024Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Մարկոս Ալոնսոն ամռանը կհեռանա կատալոնական ակումբից, հայտնում է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Ավելի վաղ տեղեկություններ կային այն մասին, որ Մադրիդի «Աթլետիկոն» հետաքրքրված է Ալոնսոյի ծառայություններով: 33-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը կավարտվի հուլիսի 1-ին:

Հիշեցնենք, որ Ալոնսոն 2022 թվականի սեպտեմբերից է խաղում Չավիի գլխավորած թիմում: Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանն Իսպանիայի գործող չեմպիոնի կազմում մասնակցել է 7 հանդիպման, գոլի կամ գոլային փոխանցման հեղինակ չի դարձել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ