Logo

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը տեղափոխվեց ՊՍՎ

11:35 / 21.08.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

ԱՄՆ-ի հավաքականի պաշտպան Ժորժինյո Դեստը կատալոնական «Բարսելոնայից» տեղափոխվել է «ՊՍՎ Էյնդհովեն», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հոլանդական ակումբը մեկ տարով վարձակալել է 22-ամյա ֆուտբոլիստին և ունի նաև նրա տրանսֆերային իրավունքը գնելու հնարավորություն։

«Բարսելոնան» 2020 թվականին էր Ամստերդամի «Այաքսից» գնել Դեստի տրանսֆերային իրավունքը՝ վճարելով 21 միալիոն եվրո։ Կատալոնական ակումբի կազմում ամերիկացին անցկացրել է 72 հանդիպում, դարձել 3 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։ Նախորդ մրցաշրջանը պաշտպանը վարձավճարով անցկացրել էր իտալական «Միլանում»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ