Logo

«Բարսելոնայի» հայտացուցակն «Ինտերի» դեմ պատասխան խաղին

14:15 / 05.05.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը հրապարակել է «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպմանը կատալոնական ակումբի հայտացուցակը։

Դարպասապահներ. Վոյցեխ Շչեսնի, Ինյակի Պենյա, Անդեր Աստրալագա։

Պաշտպաններ. Պաու Կուբարսի, Ռոնալդ Արաուխո, Ինյիգո Մարտինես, Անդրեաս Քրիստենսեն, Էրիկ Գարսիա, Էկտոր Ֆորտ, Ժերար Մարտին, Լանդրի Ֆարե։

Կիսապաշտպաններ. Գավի, Պեդրի, Անսու Ֆաթի, Ռաֆինյա, Ֆերմին Լոպես, Լամին Յամալ, Դանի Օլմո, Ֆրենկի դե Յոնգ, Նոա Դարվիխ։

Հարձակվողներ. Ռոբերտ Լևանդովսկի, Ֆերան Տոռես, Պաու Վիկտոր։

Մոտ մեկ ամսվա բացակայությունից հետո «Բլաուգրանայի» հայտացուցակ է վերադարձել Ռոբերտ Լևանդովսկին։ Ձախ պաշտպան Ալեքս Բալդեն չի հասցրել ապաքինվել վնասվածքից ու բաց կթողնի հանդիպումը։

Կատալոնական ակումբից կբացակայեն նաև դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը, պաշտպան Ժյուլ Կունդեն, կիսապաշտպաններ Մարկ Բեռնալը, Մարկ Կասադոն և Պաբլո Տոռեն։

Դիմակայության առաջին խաղում Կատալոնիայում կողմերը գոլառատ ոչ-ոքի էին գրանցել` 3-3։ Պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 6-ին ու Երևանի ժամանակով 22:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։

Կարդացեք նաև՝

Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOSAndroid

«Բարսելոնայի» հայտացուցակը`

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ