Logo

«Բարսելոնայի» հայտացուցակը «Նյուքասլի» դեմ խաղին

12:25 / 17.09.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը հրապարակել է թիմի հայտացուցակը Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրում «Նյուքասլի» դեմ խաղին:

Լամին Յամալը վնասվածքի պատճառով չի մասնակցի հանդիպմանը. 18-ամյա ֆուտբոլիստը դեռ չի մարզվում ընդհանուր խմբում, բայց մարզվում է մարզասրահում և կարող է շարք վերադառնալ «Խետաֆեի» դեմ հանդիպմանը:

Հայտացուցակ է վերադարձել Ֆրենկի դե Յոնգը, որը վնասվածք էր ստացել Նիդերլանդների հավաքականում ու բաց թողեց «Վալենսիայի» դեմ Լա լիգայի 4-րդ տուրի մրցավեճը:

Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ