Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում առաջատար «Բարսելոնան» կընդունի «Կադիսին»:
Կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի հայտացուցակը:
Հանդիպումը կկայանա փետրվարի 19-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 23:55-ին:
21-րդ տուրից հետո «Բարսելոնան» 56 միավորով առաջատարն է և 8 միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալին»:


