Logo

«Բարսելոնայի» կանանց թիմը երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը

22:50 / 25.05.2024Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» կանանց թիմը երկրորդ մրցաշրջանն անընդմեջ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող:

«Բարսելոնան» եզրափակիչում 2-0 հաշվով առավելության հասավ ֆրանսիական «Լիոնի» նկատմամբ: Գոլի հեղինակ դարձան իսպանացի կիսապաշտպաններ Աիտանա Բոնմատին և Ալեքսիա Պուտելյասը:

Ընդհանուր առմամբ՝ «Բարսելոնայի» կանանց թիմը երրորդ անգամ հաղթեց ամենահեղինակավոր եվրագավաթային մրցաշարում: «Լիոնի» կանանց թիմը 8 գավաթով մրցաշարի պատմության ամենատիտղոսակիր ակումբն է:

Կանանց Չեմպիոնների լիգա, եզրափակիչ

«Բարսելոնա» - «Լիոն»՝ 2-0 

Աիտանա Բոնմատի, 63, Ալեքսիա Պուտելյաս, 90+5

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ