«Բարսելոնան» Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլում ընկերական հանդիպում անցկացրեց մայրաքաղաքի համանուն թիմի հետ և հաղթեց 7-3 հաշվով:
Առաջին խաղակեսում «Բարսան» հաղթեց 3-2 հաշվով, իսկ երկրորդ կեսում ևս չորս գնդակ ուղարկեց հարավկորեական թիմի դարպասը, իսկ սեփականն ընդունեց միայն մեկը:
Հանսի Ֆլիկը երկրորդ կեսում խաղադաշտ դուրս բերեց ամբողջությամբ այլ կազմ:
Սա «Բարսելոնայի» երկրորդ ընկերական խաղն էր նախամրցաշրջանային պատրաստության ընթացքում: Առաջինում կատալոնացիները 3-1 հաշվով հաղթել էին ճապոնական «Վիսել Կոբեին»:
Ընկերական խաղ
«Սեուլ» - «Բարսելոնա»՝ 3-7 (տեսանյութ)
Չո Յոն Ուկ, 26, Յազան Աբո Ալ Արաբ, 45+1, Հան Մին Յուն, 85 - Ռոբերտ Լևանդովսկի, 8, Լամին Յամալ, 14, 45+3, Անդրեաս Քրիստենսեն, 55, Ֆերան Տոռես, 74, 88, Գավի, 76


