Բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն կարող է լքել «Բարսելոնան»։
Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ կատալոնացիները ցանկանում են, որ բրազիլացին որքան հնարավոր է շուտ լքի ակումբը։ Նրանով «Ինտերն» է հետաքրքրված ու ևս 3 ԱՊԼ-ի ակումբ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կոուտինյոյով «Լիվերպուլը», «Նյուքասլն» ու «Էվերտոնն» են հետաքրքրված։ Ֆուտբոլիստի գործակալն արդեն կապ է հաստատել Ռաֆայել Բենիտեսի թիմի ներկայացուցիչների հետ։