Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի վիճակահանությունից հետո կատալոնական «Բարսելոնան» ներկայացրել է թիմի լավագույն գոլերը Մադրիդի «Ռեալի» դեմ գավաթային հանդիպումներում։
Հիշեցնենք, որ «Ռեալն» ու «Բարսելոնան» 2 հանդիպում կանցկացնեն Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում: Առաջին խաղը կկայանա փետրվարի 28-ին «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում, պատասխան հանդիպումը՝ մարտի 19-ին «Կամպ Նոուում»:
Մյուս կիսաեզրափակիչում կմրցեն Պամպլոնայի «Օսասունան» ու Բիլբաոյի «Աթլետիկը»:


