«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն խոսել է կատալոնական գրանդի լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնիի ապագայի մասին, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
«Շչեսնին խաղացող է, ում հետ պետք է հաշվի նստել, քանի որ նա կարող է շատ բան տալ մեզ հաջորդ մրցաշրջանում: Ես դեռ չգիտեմ նրա ծրագրերի մասին։ Մենք դեռ չենք խոսել այս մասին, բայց մոտ ապագայում անպայման կխոսենք»,- ասել է Դեկուն:
Հիշեցնենք, որ 34-ամյա Շչեսնին կարիերան վերսկսել և «Բարսելոնային» է միացել հոկտեմբերին: Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 9 հանդիպման, որոնցից չորսում անառիկ է պահել դարպասը։
🔵🔴 Barça director Deco confirms Wojciech Szczesny can stay at the club next year: “If he is happy, he is a player to keep in mind because he can give us a lot next year”.
— Fabrizio Romano (@FabrizioRomano) February 14, 2025
“I don't know his plans yet. We haven't spoken, but we will surely speak soon”, told Sport. pic.twitter.com/yCGlJRiHWu


