Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի «Գվադալախարա» - «Բարսելոնա» խաղի մեկնարկը հետաձգվել է 30 րոպեով, հաստատում է Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Հանդիպումը կեսգիշերի փոխարեն կմեկնարկի Երևանի ժամանակով 00:30-ին։
Mundo Deportivo-ի տվյալներով` խաղի մեկնարկը հետաձգվել է, քանի որ «Գվադալախարայի» «Պեդրո Էսկարտեն» ստադիոնի տրիբունաներից մեկի նստատեղերը չունեն համարակալում և բացման համար անհրաժեշտ թույլտվություն։ Առանց դրա մոտ 2000 հանդիսական չի կարող ներկա լինել հանդիպմանը։


