Logo

«Բարսելոնայի» նախագահ. «Մեր թիմը «Ռեալից» լավն է»

14:24 / 12.07.2023Ֆուտբոլ
null

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան կարծում է, որ կատալոնական ակումբն ավելի լավ կազմ ունի, քան սկզբունքային մրցակից Մադրիդի «Ռեալը»:

«Մեր թիմը «Ռեալից» լավն է: Անհատական առումով մենք նույնպես ավելի լավն ենք՝ մրցակցի հետ համեմատած որոշ տարբերություններով:

Որպես ակումբի անդամ և երկրպագու՝ ես շատ գոհ եմ մեր ստեղծած թիմից: Մենք հաղթեցինք Իսպանիայի առաջնությունը և կարող ենք շարունակել մենիշխանությունն այս մրցաշարում:

Ես կենտրոնացած եմ ոչ թե առանձին ֆուտբոլիստներ գնելու, այլ լավ թիմ ստեղծելու ուղղությամբ: Մենք գնել ենք Իլկայ Գյունդողանին և Ինյիգո Մարտինեսին և նրանք մեզ կապահովեն լավ ելույթներով, ինչպես նաև հետագայում եկողները»,- Լապորտայի խոսքը մեջբերում է Diario Sport-ը:

Հիշեցնենք, որ ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Ռեալի» կազմը համալրել են անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը, թուրք կիսապաշտպան Արդա Գյուլերը, իսպանացի պաշտպան Ֆրան Գարսիան և իսպանացի հարձակվող Խոսելուն:

Ազատ գործակալի կարգավիճակում «Բարսելոնա» են տեղափոխվել գերմանացի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանն ու իսպանացի պաշտպան Ինյիգո Մարտինեսը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ