Logo

«Բարսելոնայի» նախագահի թեկնածուն խոստացել է Հալանդին, Ռայոլան հերքել է պայմանավորվածությունը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 31.12.2020ՍՊՈՐՏ
«Բարսելոնայի» նախագահի թեկնածուն խոստացել է Հալանդին Ռայոլան հերքել է պայմանավորվածությունը - «Բարսելոնայի» նախագահի թեկնածուն խոստացել է Հալանդին, Ռայոլան հերքել է պայմանավորվածությունը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 21:22

-

-

«Բարսելոնայի» նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած Էմիլի Ռոսաուդը խոստացել է, որ իր ընտրվելու դեպքում Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդը կմիանա կատալոնական ակումբին:

Ըստ նրա խոսքի՝ իր ներկայացուցիչներն արդեն համաձայնության են եկել Հալանդի գործակալ Մինո Ռայոլայի հետ նորվեգացու տրանսֆերի վերաբերյալ:

Ֆուտբոլային հեղինակավոր լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, մեջբերելով Մինո Ռայոլայի խոսքը, հերքել է այդ տեղեկությունը:

«Կեղծ է: Ես երբեք չեմ խոսել «Բարսելոնայի» նախագահի և ոչ մի թեկնածուի հետ, առավել ևս չեմ քննարկել Հալանդի տեղափոխության տարբերակը: Երբ նոր նախագահ լինի, նա կարող է զանգել ինձ»,- ասել է Ռայոլան:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ