«Բարսելոնայի» պաշտպան Սերժինո Դեստը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է լքել թիմը։ Ամերիկացի ֆուտբոլիստի ծառայություններով «Չելսին» ու «Այաքսն» են հետաքրքրված՝ հաղորդում է AS-ը։
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ անգլիական ակումբը 21-ամյա ֆուտբոլիստի համար 30 մլն եվրո է առաջարկել։ Դեստը կարող է փոխարինել Սեզար Ասպիլիկուետային։
Ընթացիկ մրցաշրջանում Դեստը Լա լիգայում անցկացրած 12 խաղում դարձել է 3 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա ներկայիս պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականը։