«Բարսելոնայի» դանիացի պաշտպան Անդրեաս Քրիստենսենը կրկին վնասվածք է ստացել, ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ հաստատել է կատալոնական գրանդի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը:
28-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտ կվերադառնա ազգային հավաքականների խաղերով պայմանավորված միջազգային դադարից հետո: Նրա ապաքինումը կտևի մոտ մեկ ամիս:
Դանիայի հավաքականի ֆուտբոլիստը ծանր վնասվածքի պատճառով բաց է թողել մրցաշրջանի մեծ մասը, վերադարձից հետո էլ մասնակցել է Լա լիգայի մեկ հանդիպման:
🚨⚠️ New injury for Barcelona centre back Andreas Christensen, Hansi Flick revealed.
— Fabrizio Romano (@FabrizioRomano) March 1, 2025
Danish CB will be out until the end of the international break. pic.twitter.com/0suPVS9BFy


