«Բարսելոնայի» պաշտպան Ալեխանդրո Բալդեն վնասվածք է ստացել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
21-ամյա ֆուտբոլիստը թիմի մարզման ժամանակ ձախ ազդրի մկանային վնասվածք է ստացել: Խաղացողի ապաքինման և խաղադաշտ վերադառնալու ժամանակահատված չի նշվում: Ամեն ինչ պայմանավորված է վերականգնողական գործընթացով: Բալդեն նախորդ մրցաշրջանում մասնակցել է 47 խաղի, որոնցում կատարել է 10 գոլային փոխանցում:
«Բարսելոնան» հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 14-ին՝ Լա լիգայի 4-րդ տուրում ընդունելով «Վալենսիային»:
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


