Կատալոնական «Բարսելոնան» պաշտոնական հայտարարություն է տարածել իսպանացի կիսապաշտպան Պեդրիի վնասվածքի վերաբերյալ:
«Պեդրին ստացել է աջ ազդրի վնասվածք, որի լրջության աստիճանը պարզելու համար հարկավոր է անցկացնել լրացուցիչ բուժզննում»,- գրել է Իսպանիայի փոխչեմպիոնի թվիթերյան էջը:
Հիշեցնենք, որ 20-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի խաղի 41-րդ րոպեին ու փոխարինվել՝ խաղադաշտում տեղը զիջելով իր հայրենակից Սերժի Ռոբերտոյին:
75-րդ րոպեի դրությամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» մրցակցի խաղադաշտում 2-1 հաշվով արտագնա հաղթանակ է տանում:
MEDICAL NEWS | Pedri has a right thigh injury. Further tests pending to determine the exact extent of the injury. pic.twitter.com/q7GffGdnx2
— FC Barcelona (@FCBarcelona) February 16, 2023


