Logo

«Բարսելոնայի», «Ռեալի» և «Բավարիայի» տրանսֆերային թիրախն «Ինտերի» ֆուտբոլիստն է

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 19.01.2021ՍՊՈՐՏ
barella inter milan - «Բարսելոնայի», «Ռեալի» և «Բավարիայի» տրանսֆերային թիրախն «Ինտերի» ֆուտբոլիստն է
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 20:52

-

-

«Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելան իր վրա է սևեռել եվրոպական թոփ-ակումբների ուշադրությունը:

Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան», Մադրիդի «Ռեալը» և «Բավարիան»: Այս մասին հաղորդում է La Gazzetta dello Sport-ը:

365985f050bb20f71d50cf52d539f7517123cc64 960x694 - «Բարսելոնայի», «Ռեալի» և «Բավարիայի» տրանսֆերային թիրախն «Ինտերի» ֆուտբոլիստն է

23-ամյա խաղացողով համալրվելու ամենամեծ ցանկությունն ունի կատալոնական ակումբը: Վերջինս ֆինանսական խնդիրների և նախագահի ընտրության շուրջ անորոշության պատճառով չի պատրաստվում այս տրանսֆերային պատուհանի ժամանակ առաջարկ ներկայացնել Բարելայի իրավունքների գնման համար, բայց մտադիր է իտալացու հետ պայմանագիր ստորագրելու նպատակով աշխատանքներ սկսել առաջիկա ամռանը կամ 2022 թվականի ձմռանը:

Կիսապաշտպանն Ա սերիայի ընթացիկ առաջնությունում անցկացրել է 18 հանդիպում, խփել 2 գոլ և կատարել 5 արդյունավետ փոխանցում: Իտալիայի հավաքականում մասնակցել է 18 մրցավեճի ու դարձել 4 գոլի հեղինակ:

Ալաբան տեղափոխվելու է Իսպանիա․ պայմանագիրը ստորագրված է

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ