Logo

«Բարսելոնայի» ռեկորդները

13:50 / 20.02.2023ՍՊՈՐՏ
Բարսելոնա-Կադիս

Կատալոնական «Բարսելոնան», Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի տնային խաղում 2-0 հաշվով հաղթելով «Կադիսին», ռեկորդներ է գրանցել, հայտնում է Opta-ն:

«Բարսելոնան» Լա լիգայի 22 խաղում բաց է թողել ընդամենը 7 գոլ, ինչը ռեկորդ է: Մինչև այս Իսպանիայի առաջնության 22 տուրում ամենաքիչ գոլ բաց էին թողել «Բարսելոնան» (1986/87), Լա Կորունիայի «Դեպորտիվոն» (1993/94) և Մադրիդի «Աթլետիկոն» (2017/18)՝ 9-ական գոլ:

«Բարսելոնան» նաև «չոր» հանդիպումների ռեկորդակիրն է: Գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենն Իսպանիայի ընթացիկ առաջնության 22 խաղից 17-ում անառիկ է պահել դարպասը:

Նախորդ ռեկորդը գրանցել էր «Դեպորտիվոն», որը 1993/94 մրցաշրջանի 16 խաղում անառիկ էր պահել դարպասը:

Չավիի գլխավորած թիմը բոլոր մրցաշարերում անցկացրած 18 անընդմեջ խաղում չի պարտվել, տարել է 16 հաղթանակ և գրանցել երկու ոչ-ոքի: Լա լիգայում «Բարսելոնան» 7 անընդմեջ հաղթանակ է տարել՝ այդ հանդիպումներում բաց թողնելով ընդամենը մեկ գոլ:

Հիշեցնենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում «Բարսելոնան» 22 խաղից հետո 59 միավորով առաջատարն է և 8 միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալին»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ