Logo

«Բարսելոնայի» տխուր վիճակագրությունը հետնապահների դեմ խաղերում

12:34 / 12.02.2024Ֆուտբոլ
null

«Բարսելոնան» Իսպանիայի Լա լիգայի 2023/24 մրցաշրջանում 7 գոլ է բաց թողել հետնապահներ «Ալմերիայի» և «Գրանադայի» դեմ խաղերում։

Կատալոնական ակումբը 24-րդ տուրում ոչ-ոքի` 3-3 խաղաց «Գրանադայի» դեմ։

«Բարսան» անդալուզյան ակումբի դեմ կայացած արտագնա խաղում նույնպես չէր հաղթել. արձանագրվել էր 2:2 հաշիվը։

18-րդ տուրում Չավիի գլխավորած թիմը տնային խաղում 3-2 հաշվով առավելության էր հասել «Ալմերիայի» նկատմամբ։ «Ալմերիան» եվրոպական թոփ-5 առաջնություններում միակ ակումբն է, որը 2023/24 մրցաշրջանում դեռևս հաղթանակ չի տարել` 6 միավորով եզրափակելով Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։

«Գրանադան» 13 միավորով 19-րդն է, իսկ «Բարսելոնան» 24 տուրից հետո վաստակել է 51 միավոր և զբաղեցնում է 3-րդ տեղը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ