Logo

«Բարսելոնայի» վերադարձը «Կամպ Նոու» հետաձգվում է

00:36 / 21.11.2024Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնան» շարունակում է սպասել իր վերադարձին «Spotify Կամպ Նոու» ստադիոն, որը վերանորոգվում է 2023 թվականի ամառվանից։ Լա լիգայի առաջատարը հույս ուներ հարազատ ստադիոն վերադառնալ մինչև 2024 թվականի ավարտը, սակայն ժամկետը հետաձգվում է:

Ըստ Mundo Deportivo-ի՝ հունվարին «Կամպ Նոու» վերադարձը ևս հնարավոր չէ: «Վալենսիայի», Բերգամոյի «Ատալանտայի» և «Ալավեսի» դեմ տնային խաղերը կատալոնական գրանդը ևս կանցկացնի Օլիմպիական ստադիոնում:

«Բարսելոնան» հույս ունի «Կամպ Նոու» վերադարձը նշել փետրվարի 16-ին նախատեսված «Ռայո Վալեկանոյի» դեմ Իսպանիայի առաջնության տնային խաղում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա