Logo

«Բարսելոնայի», «Յուվենտուսի» ու «Ռոմայի» նախկին ֆուտբոլիստն ավարտեց կարիերան

15:03 / 30.12.2025Ֆուտբոլ
null

Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի նախկին կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը հայտարարել է կարիերան ավարտելու մասին, հաղորդում է Tuttosport-ը:

«Ես այլևս չեմ խաղա, ավարտում եմ կարիերաս: Այժմ ապրում եմ Դուբայում և այլևս ֆուտբոլիստ չեմ. ես իմ փոքրիկ որդու հայրն եմ, և նա ինձ համար առաջնահերթություն է»,- ասել է Պյանիչը:

35-ամյա բոսնիացու կարիերայի վերջին ակումբը դարձավ մոսկովյան ԲԿՄԱ-ն, որից նա հեռացավ ամռանը: Հաղորդվում էր, որ Դուբայում Պյանիչն անցնում է գործակալական գործունեության ուսուցում:

Պյանիչը հանդես է եկել նաև «Մեցում», «Լիոնում», «Ռոմայում», «Յուվենտուսում», «Բարսելոնայում», «Բեշիկթաշում» և «Ալ-Շարժայում»: Բոսնիացին նվաճել է 7 տիտղոս «Յուվենտուսի», երկուսը՝ «Ալ-Շարժայի» և մեկական՝ «Բարսելոնայի», ԲԿՄԱ-ի ու «Բեշիկթաշի» հետ:

Միրալեմ Պյանիչը Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի կազմում անցկացրել է 115 հանդիպում: Ավելի շատ խաղեր ունի միայն Էդին Ջեկոն (146):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ