«Բարսելոնայում» անհանգստացած են այս մրցաշրջանի արտագնա խաղերում Լամին Յամալի նկատմամբ մրցակից թիմի երկրպագուների պահվածքի վերաբերյալ, հաղորդում է Sport-ը:
Կատալոնական ակումբը մտահոգ է, քանի որ «Ռեալի», «Չելսիի» ու «Բրյուգեի» դեմ արտագնա խաղերում մրցակից թիմի երկրպագուները տրիբունաներից ճնշել են Յամալին, ատելության խոսքեր ասել նրա հասցեին:
«Բարսելոնան» նշված խաղերից երկուսում պարտվել է, մեկում գրանցել է ոչ-ոքի: Յամալն այդ խաղերից միայն մեկում է աչքի ընկել դարպասի գրավմամբ:


