Իսպանացի հարձակվող Տոնի Ֆերնանդեսը դարձել է կատալոնական «Բարսելոնայում» նորամուտը նշած երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ֆերնանդեսը «Բարբաստրոյի» դեմ Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի արտագնա մրցավեճում փոխարինման է դուրս եկել 16 տարեկան 5 ամսական 17 օրականում:
«Բարսելոնայի» պատմության մեջ ամենաերիտասարդ դեբյուտանտն իսպանացի վինգեր Լամին Յամալն է, որը 2023 թվականի ապրիլի 29-ին նորամուտը նշել է 15 տարեկան 9 ամսական 16 օրականում:
Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը գավաթային խաղում հաղթել է 4-0 հաշվով և դուրս եկել 1/8 եզրափակիչ:
💎 Toni Fernández makes his Barça debut at just 16 years, 5 months, and 17 days old, becoming the second youngest to debut in Club history.#MadeInLaMasia | @FCBmasia pic.twitter.com/lS79bbYHIi
— FC Barcelona (@FCBarcelona) January 4, 2025