Logo

«Բարսելոնայում» որոշում են կայացրել Կեսիեի ապագայի վերաբերյալ

18:22 / 15.04.2023Ֆուտբոլ
null

Իսպանիայի փոխչեմպիոն կատալոնական «Բարսելոնան» մտադիր է վաճառել կոտդիվուարցի կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեի տրանսֆերային իրավունքը:

AS-ի տեղեկություններով, ակումբում նման որոշում են կայացրել, քանի որ ցանկանում են հրավիրել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գերմանացի կիսապաշտպան Իլկայ Գյուդողանին ու աշխարհի նորընծա չեմպիոն, Փարիզի ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին, որը 2003-2021-ին պաշտպանել է «Բարսելոնայի» գույները: 

Ֆինանսական ֆեյր-փլեյը չխախտելու համար կոտդիվուարցու տրանսֆերային իրավունքը պետք է վաճառվի 25-30 միլիոն եվրոյով:

Հիշեցնենք, որ Ֆրանկ Կեսիեն կատալոնական ակումբի շարքերը համալրել է 2022 թվականի հուլիսին:

26-ամյա կիսապաշտպանը «Բարսելոնայի» կազմում 35 խաղում դարձել է 3 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա