Իսպանիայի փոխչեմպիոն կատալոնական «Բարսելոնան» ընտրություն է կատարել եզրային հարձակվողներ, իսպանացի Անսու Ֆատիի, բրազիլացի Ռաֆինյայի և իսպանացի Ֆերան Տորեսի միջև:
Sport.es-ի տեղեկություններով, ակումբի ղեկավարությունը որոշել է վերոհիշյալ ֆուտբոլիստներից բաժանվել Ֆատիից: «Բարսելոնայում» կարծում են, որ վերջինս հաճախ է վնասվածք ստանում, ինչպես նաև նրա տրանսֆերային իրավունքի վաճառքը մեծ գումար կբերի թիմին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 20-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»: Transfermarkt-ը Անսու Ֆատիի տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո: