Կատալոնական «Բարսելոնայի» նախկին պաշտպան Մարկ Բարտրան կարող է վերադառնալ իսպանական «Բետիս», հաղորդում է լրագրող Նիկոլո Սկիրան:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սևիլիան ներկայացնող ակումբը երկու տարվա պայմանագիր է առաջարկել Բարտրային: Ազատ գործակալի կարգավիճակում գտնվող իսպանացին արդեն խաղացել է «Բետիսում» 2018-ից 2022 թվականներին:
Հիշեցնենք, որ 32-ամյա ֆուտբոլիստն այս ամառ հեռացել է թուրքական «Տրաբզոնսպորից»: 2022/23 մրցաշրջանում նա մասնակցել է 40 հանդիպման, խփել 4 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում:


