Logo

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը` Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի փոխչեմպիոն

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
00:32 / 18.07.2022• Բասկետբոլ
null

Կոսովոյում ավարտվեցին Եվրոպայի մինչև 16 տարեկանների առաջնության C դիվիզիոնի հանդիպումները:

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը C դիվիզիոնի եզրափակչում մրցեց Անդորրայի ընտրանու հետ: 

Հետաքրքիր պայքարում անցած խաղում հայ բասկետբոլիստները պարտվեցին 65:84 հաշվով: 

Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Գրեգորի Գույուջյանն էր, որը վաստակեց 18 միավոր:

C դիվիզիոնի ամենաարժեքավոր խաղացող Գրեգորի Մողոյանը:

Լուսանկարը՝ ՀԲՖ-ի մամուլի ծառայության

Մինչ այս Հայաստանի Մ16 հավաքականը ևս 4 խաղ էր անցկացել.

Խմբային փուլ.

  • Հայաստան - Անդորա՝ 76-97
  • Մոլդովա -  Հայաստան՝ 72-84
  • Ջիբրալթար - Հայաստան՝ 59-76 

Կիսաեզրափակիչ.

  • Կոսովո - Հայաստան՝ 58-76


 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ